Այսօր, սեպտեմբերի 14-ին, աշխատանքային այցով Թբիլիսիում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քայդանովը,- հաղորդում է «Грузия Online»-ը։
Ընթանում է Քայդանովի ու Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը, որից հետո տեղի կունենան ճեպազրույցներ լրագրողների համար։
Իր այցի ընթացքում Քայդանովը հանդիպումներ կունենա նաեւ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության հետ։




























