Կիեւում Սվյատոշինսկու դատարանի մոտ տեղի է ունեցել հրաձգություն, առնվազն մեկ մարդ վիրավորվել է: Այս մասին Facebook-ում հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Իրավապահների նախնական տեղեկություններով՝ վեճը ծագել է մարդկանց 2 խմբի միջեւ Ժիլյանսկի փողոցում, տուժել է միջադեպի մեկ մասնակից: Որոնվում է մոխրագույն Hyndai Accent կամ Opel ավտոմեքենա:
Ներկայումս դեպքի վայրում իրավապահները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, հայտնում է «112.ua»-ն:
Տեղեկությունները գրանցված են ոստիկանության Շեւչենկոյի վարչության դիմումների եւ հաղորդումների միասնական մատյանում: Որոշվում է իրադարձությունը մինչդատական քննությունների Միասնական գրանցամատյան մտցնելու հարցը՝ խուլիգանության մեղադրանքով:
Ի դեպ, «Օպերատիվ Կիեւ» ռեսուրսի տեղեկություններով՝ հրաձգության հետեւանքով տուժել է 3 մարդ, սակայն երկուսը հրաժարվել են դիմում գրել: Նշվում է, որ վեճը ծագել է դատական նիստի ժամանակ՝ տրանսպորտային ընկերություններից մեկի գործունեության օրիականության առիթով:




























