Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհա Բերիի կողմնակիցները արգելափակել են Բեյրութի կենտրոնի մի շարք փողոցներ ու ճանապարհներ՝ կազմակերպելով բողոքի ցույցեր՝ կապված համացանցում հայտնված տեսանյութի հետ, որտեղ արտաքին գործերի նախարարը վիրավորական խոսքեր է ասում խոսնակի հասցեին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Բերիի (նա հանդիսանում է նաեւ «հարաքետ Ամալ» շիական կուսակցության առաջնորդը) կողմնակիցներն արգելափակել են ճանապարհները, սկսել են անվադողեր այրել՝ կաթվածահար անելով երթեւեկությունը մայրաքաղաքի կենտրոնում։

Տեսանյութում երեւում է, որ ԱԳ նախարար Ջեբրան Բասիլը ելույթով հանդես գալով քննադատել է խոսնակին եւ անվանել նրան «բեսպրեդելշիկ»։

ԼԻբանանի շիական «Հեզբոլահ» շարժումը եւս քննադատել է նախարարի խոսքերը։