Հետախուզության դաշնային բյուրոյի փոխտնօրեն Էնդրյու Մաքքեյբը թողում է իր պաշտոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով USA Today-ին։
Հեռացման պատճառը հայտնի չէ։
Մաքքեյբը կատարել է Բյուրոյի տնօրենի պարտականությունները նախորդ տարվա մայիսից օգոստոս ընկած շրջանում, այն բանից հետո, երբ Թրամփը որոշում էր կայացրել Ջեյմս Քոմիին հեռացնել Բյուրոյի տնօրենի պաշտոնից, քանի որ գոհ չէր նրա աշխատանքից։
FBI Deputy Director Andrew McCabe stepped down effective today, multiple sources familiar with the matter told @NBCNews https://t.co/z2WXktMsty pic.twitter.com/wtMszroVvZ
— NBC News (@NBCNews) 29 января 2018 г.
The New York Times թերթի տվյալներով՝ Մաքքեյբը ակտիվորեն մասնակցում էր 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հարցով հետաքննությանը։




























