Սեւ ծովի չեզոք ջրերում Սու-27-ը որսացել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ռադիոէլեկտրոնային հետախուզության ЕР-3Е «Aries II» ինքնաթիռ, հաղորդել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ հունվարի 29-ին կեսօրին մոտ Սեւ ծովի չեզոք ջրերի օդային տարածքի վերահսկողություն իրականացնող պարեկները նկատել են Ռուսաստանի օդային սահմանին մոտեցող չբացահայտված օդային թիրախ:

«Թիրախի խոցման համար օդ է բարձրացվել Սու-27 կործանիչը, որը անվտանգ հեռավորության վրա մոտենալով օդանավին՝ ճանաչել է այն որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի ռադիոէլեկտրոնային հետախուզության ЕР-3Е «Aries II» ինքնաթիռ»,-նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի հաղորդմամբ՝ որսացել են այն  ոչ անվտանգ հեռավորության վրա՝ Սու-27-ը մոտեցել է մինչեւ կես մետր տարածքի վրա։

Ամերիկյան ռազմական ղեկավարությունը ընդգծել է, որ «հետախույզ-ինքնաթիռը գործել է միջազգային իրավունքի համապատասխան եւ այդ գործողությունները ուղղված չեն եղել ռուսական կողմի դեմ»։