Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության Կոնգրեսին 1511 պատվիրակ կմասնակցի: Այսպիսի տվյալներ է «ՏԱՍՍ»-ին փոխանցել կոնգրեսի կազմկոմիտեի ներկայացուցիչը:

«Կոնգրեսին մասնակցելու համար Սիրիայից, Ժնեւից, Կահիրեից, Մոսկվայից եւ Անկարայից 1511 պատվիրակ է ժամանել, որոնք սիրիական հասարակության տարբեր էթնո-դավանանքային, քաղաքական եւ սոցիալական խմբեր են ներկայացնում: Ընդհանուր առմամբ 1600 հրավեր էր ուղարկվել»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Ըստ ազգային պատկանելության՝ մասնակիցների մեծ մասը արաբներ են, սակայն նրանց շարքում կան նաեւ քրդեր, եզդիներ, ասորիներ, հայեր, չերքեզներ, չեչեններ, դաղստանցիներ, աբխազներ, թուրքեր եւ դրուզներ: