Լեհաստանում մոտ ժամանակներս կարգելեն առեւտուրը կիրակի օրերին։ Համապատասխան օրենքը ստորագրել է երկրի նախագահ Անջեյ Դուդան, հաղորդում է Lenta-ն։

Արգելքը կգործի մարտի 11-ից, սակայն 2018 թվաակնին մարդիկ դեռ կկարողանան առեւտուր անել ամսվա առաջին եւ վերջին կիրակի օրերին։ Միաժամանակ, սահամանփակումը չի վերաբերի ինտերնետ խանութներին, ավտոլցակայաններին, հյուրանոցներին, տրանսպորտային կայաններին ու կանգառներին, ինչպես նաեւ փոստին ու գյուղատնտեսական պահեստներին։

2019 թվաակնին լեհերը կկարողանան խանութներ գնալ միայն ամսվա վերջին կիրակի օրերին, իսկ 2020 թվականին կարգելվի կիրակի օրերին առեւտուրը։

Օրենքը խախտողներին սպառնում է 100 հազար զլոտա տուգանքից ընդհուպ ազատազրկում։