Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է Թուրքիային, որ քրդերի դեմ ուղղված գործողությունները Սիրիայի հյուսիսում երկիրը գրավելու պատճառ չդառնան:

Ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան պետք է իր գործողությունները համակարգի իր դաշնակիցների հետ եւ որ իր գործողությունները պետք է սահմանափակվեն ահաբեկչության դեմ պայքարով:

Մակրոնի խոսքով, առաջիկա օրերին ինքը ստեղծված իրավիճակը կքննարկի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, եւ կհայտնի նրան, որ Աֆրինում ռազմական հարձակումը իր մեջ պետք է ներառի նաեւ «եվրոպացիների եւ դաշնակիցների հետ բանակցությունները»:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իրավիճակը իրապես խնդրահարույց կդառնա, եթե պարզվի, որ Թուրքիայի գործողությունները նոր փուլ թեւակոխեն, եւ ուղղված չլինեն Թուրքիայի սահմանին ահաբեկչության պոտենցիալ սպառնալիքի հետ: