Երեկ Թբիլիսիում ընթացող ըմբշամարտի եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի 4 հայ ըմբիշներ, որոնցից Ռաֆիկ Մանուկյանը, ով հանդես է գալիս մինչեւ 74 կգ քաշային կարգում, 1/8 եզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Աբդուլաեւին:

Հայստանը ներկայացնող Սարգիս Խաչատրայնը եւս պարտություն է կրել՝ կրկին Ադրբեջանը ներկայացնող մարզիկից: Բրոնզե մեդալի համար պայքարում մինչեւ 50 կգ քաշային կարգում հանդես եկող Սարգիս Խաչատրյանը պարտություն է կրել ադրբեջանցի Խուրշուդ Բաբաշովից 3:0, 1:0 հաշվով: