Իտալիայի Պիզա քաղաքի բնակիչն ամուսնացել է բուժքրոջ հետ, որը մի քանի օր առաջ իր սեփական երիկամն էր զոհաբերել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակորելով La Nazione թերթը։

Ջակոմո Սկինազին եւ Չինցիա Ստրակուադաինին ծանոթացել են հինգ տարի առաջ Պիզայի հիվանդանոցի դիալեզի բաժանմունքում, որտեղ տեղի հրեական համայնքի քարտուղար Սկինազին սուր երիկամային անբավարարության դեմ բուժում էր անցնում։ Բժշկական պրոցեդուրան շաբաթը երեք անգամ էր տեղի ունենում, որը, ինչպես պարզվել է, բավական է եղել, որ բուժքրոջ ու պացիենտի միջեւ զգացմունքներ առաջանան։ Երբ փոխպատվաստումն հրատապ է դարձել, պարզվել է, որ կնոջ երիկամը 99 տոկոսով համատեղելի է պացիենտի օրգանիզմին։ Վիրահատությունն տեղի է ունեցել 2014 թվականին։

Սիրավեպը ավարտվել է ամուսնությամբ, որը զույգը նշել է նախորդ շաբաթ։ «Հիշում եմ, երբ առաջին անգամ տեսա նրան, միանգամից հասկացա նրա անհանգստությունն ու կասկածները։ Մենք իրար «դուք»-ով ենք դիմում»,-պատմում է կինը։