ԱՄՆ զինվորականներն ամեն ինչ անում են Սիրիայում Թուրքիայի հետ առճակատումից խուսափելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության գեներալ Ջոզեֆ Վոթելը, փոխանցում է Reuters։

Նա ընդգծել է, որ կան հուսալի մեխանիզմներ այսպիսի բախումներից խուսափելու համար։ Միաժամանակ, նա շեշտել է, որ Վաշինգթոնը ճանաչում է «Թուրքիայի մտահոգությունների օրինականությունն իր սահմանների անվտանգության հարցով», սակայն հայտնել է, որ ամերիկացիները կշարունակեն աջակցել քրդերին «Իսլամական պետության» դեմ պայքարում։