Սաուդյան Արաբիայում կանայք նոր հնարավորություն են ստացել։ Մոտ ժամանակներս նրանք կկարողանան աշխատել սրճարաններում ու ռեստորաններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ենթադրվում է, որ առաջին փուլում հասարակական սննդի 16 կետերում կանանց համար կսահմանվի փորձաշրջան։ Նրանց աշխատանքի անցնելու առանձնահատկությունները կմշակի ռեստորանների սեփականատերեի մասնակցությամբ կազմվելիք հատուկ խորհրդատվական խորհուրդը։

Ավելի վաղ, Ջիդա քաղաքում բացվել էր կանանց համար նախատեսվախ առաջին ավտոսալոնը։ Սալոնի աշխատակիցները բացառապես կանայք են։

Փոփոխությունները տեղ են գտել գահաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի նախաձեռնած «Տեսլական 2030» ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է կանանց իրավունքների աստիճանական ազատականացում։

Ներկայումս Սաուդյան Արաբիայում գործազրկության մակարդակը կազմում է 12 տոկոս, իսկ կանանց շրջանում այդ ցուցանիշը 33 տոկոս է։