2018 թվականի ամռանը Ֆինլանդիայի ափերի մոտ գտնվող կղզում կբացվի նոր հանգստավայր, որրտեղ մուտքը տղամարդկանց համար փակ կլինի։ Այն կլինի բացառապես կանանց համար նախատեսված բուժական հանգստավայր, հաղորդում է The New York Post-ը։

Գաղափարի հեղինակ եւ հանգստավայրի հիմնադիր Քրիստինա Ռոթը պատմել է, որ նկատել է՝ կանայք տղամարդկանց ներկայությամբ հանգստի ժամանակ լարվում են եւ հիշում կոսմետիկայի մասին։ Այդ պատճառով նա ցանկացել է ստեղծել  մի տեղ, որտեղ կանայք կարող են իսկապես հանգտանալ եւ մտածել միայն իրենց մասին։

Թերքս եւ Կայկոս կղզիների վրա գտնվող SheIsland անունով հանգստավայրը իր դռները կբացի հուլիսին։