Թաիլանդում փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում մարդաշատ լողափերում ծխելն արգելող օրենքը։ Օրենքը խախտողներին սպառնում է տուգանքից մինչեւ ազատազրկում։
Գոտիները, որտեղ արգելվում է ծխելը, ներառում է 24 լողափ եւ 15 մերձափնյա նահանգներ, հաղորդում է «Նովոստի Թաիլանդա»-ն։
Այս միջոցառումը պայմանավորված է լողափերին ծխախոտի մնացուկների առատությամբ։
Ընդ որում, օրենքը խախտելու համար բավական է ծխախոտի դատարկ տուփ նետելն ու վառված ծխախոտով լողափով անցնելը։
.jpg)




























