Փարիզում Սենա գետի ջրի մակարդակը կրկին սկսել է բարձրանալ որոշակի անկումից հետո, որ ֆրանսիացի օդերեւութաբանները նկատել էին անցնող երեքշաբթի։ Այս մասին հայտնում է Le Parisien թերթը։

Նշվում է, որ փետրվարի 3-ի առավոտյան Աուստերլիցի կամրջի շրջանում (մայրաքաղաքի հարավ-արեւմուտք) ջրի մակարդակը հասել է 5,44 մետր ցուցանիշին։ Սակայն օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ այն չի հասնի հունվարի 29-ին գրանցված մակարդակին՝ 5,85 մետր։

Նշենք, որ փետրվարի 2-ին Սեն Դենիում շուրջ 400 տներ առանց էլեկտրաէներգիայի էին մնացել։ Երկաթուղիների ազգային ընկերությունը (SNCF) որոշել է մի շարք ստորգետնյա կայաններ փակ պահել մինչեւ փետրվարի 10-ը: