ACMG մեդիա խմբի սեփականատեր Ալեքսանդր Ֆեդոթովը հայտնել է, որ հանդիսանում է Քսենիա Սոբչակի նախընտրական քարոզարշավի հովանավորներից մեկը, հաղորդում է DW-ն։
«Դեռ օգոստոսին Քսենիան հայտնել էր ինձ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին։ Ես տվել եմ իմ համաձայնությունը»,-նշել է նա։
ACMG մեդիա խումբը Ռուսաստանում հրատարակում է Forbes, GEO, SNC, L'Officiel եւ մի քանի այլ պարբերականներ։




























