Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է հեռացվել պաշտոնից, եթե շարունակի հետեւել ԵՄ-ի հետ Մաքսային միության պահպանման պլաններին Brexit-ից հետո։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Sunday Times թերթը։
Պարբերականի տվյալներով՝ իշխող պահպանողական կուսակցության եվրոսկեպտիկները կապ են հաստատել արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ եւ պայմանավորվել, որ Մեյի պարտադրված հեռացման դեպքում շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Մայքլ Գոուվը կդառնա փոխվարչապետ, իսկ Brexit-ի մոլի կողմանկից պատգամավոր Ջեյկոբ Ռիս Մոգը կղեկավարի ֆինանսների նախարարությունը։ Իսկ Ջոնսոնը իրադարձությունների այսպիսի զարգացման պարագայում կարող է դառնալ երկրի վարչապետ։




























