Հռոմի Ֆրանցիսկոս պապն այս տարվա փետրվարի 23-ը՝ կաթոլիկների Մեծ պահքի առաջին ուրբաթը հայտարարել է խաղաղության համար աղոթքի եւ պահքի օր։ Այս մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։  

«Մենք մեր աղոթքն ամենից առաջ կբարձրացնենք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության եւ Հարավային Սուդանի ժողովրդի համար»,-նշել է պապը։ 

Ֆրանցիսկոս պապը նաեւ կոչ է արել բոլոր քրիստոնյաներին եւ ոչ կաթոլիկներին միանալ այս նախաձեռնությանը այնպես, ինչպես կկամենան։