Իրաքի իշխանությունները առաջին անգամ հանրայնացրել են ամենաորոնվող հանցագործների ցուցակը։ Al Sumaria հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ցուցակում ներառվել են 60 մարդ, այդ թվում՝ նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ավագ դուստրը՝ Ռահադը, որը գտնվում է Հորդանանում։

Հրապարակված փաստաթղթում ներառված են «Իսլամական պետության» 28 դաշտային հրամանատարներ, «Ալ Քաիդայի» 12 պարագլուխներ եւ Արաբական Սոցիալիստական Վերածննդի Կուսակցության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռահադը։

Հեռուստաալիքի աղբյուրը նշել է, որ թվարկված անձիք գտնվում են Իրաքի սահմաններից դուրս։ Նրանց արտահանձման հարցը պետք է լուծվի Ինտերպոլի հետ համատեղ։