Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլահ Էրգինի ներկայացված տվյալներով, Թուրքիայում 2002-2007 թվականների ընթացքում ամուսնությունների լուծարման համար դատարան է ներկայացվել 965 հազար 812 հայց։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Yenisafak թերթը։

Բաժանումների քանակով առաջատարն է Ստամբուլը, որին հետեւում են Իզմիրը եւ Անկարան։