Երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ Իզմիր քաղաքում միջադեպ է տեղի ունեցել: Թուրքական «Միլիեթը» տեղեկացնում է, որ Գյուլի՝ քաղաքում կատարած զբոսանքի ժամանակ նրան է մոտեցել երիտասարդ մի աղջիկ եւ սկսել է բղավել. "Հերիք է խաբեք ժողովրդին: Դուք եւ ձեր կուսակցությունը թուրք ժողովրդին հասցրել եք աղքատության դուռը եւ ոչինչ չեք ուզում անել, բացի պոպուլիստական հայտարարություններից: Թուրքիայի նախագահի թիկնազորը միջամտել է եւ աղջկան տեղափոխել են ոստիկանական բաժին: Բաժնում բացատրություն տալուց հետո 32-ամյա Սինեմ Օրչեքն ազատ է արձակվել նախագահ Գյուլի խնդրանքով:
Տեղադրություն



















