2010 թվականին Վրաստանում իրականացվել է 14 մլն 595 հազար 8 շիշ գինու արտահանում:
Պաշտոնական տվյալների համաձայն, տարվա ընթացքում գինու արտահանում իրականացվել է 44 երկրներում, որոնցից ամենաշատն Ուկրաինա` 7 մլն 463 հազար 629 շիշ, երկրորդ տեղում Ղազախստանն է` 2 մլն 61 հազար 933 շիշ, իսկ երրորդ տեղում` Բելառուսն է 1 մլն 170 հազար 341 շիշ:
2010 թվականի ընթացքում վրացական գինու արտադրանքը եւ արտահանումը աճել է: Եթե գինու գործարանները 2009 թվականին արտադրել են 13 միլիոն 800 հազար շիշ գինի, ապա 2010 թվականի ընթացքում` 15 միլիոն 800 հազար:
Վրաստանն, ինչպես հայտնել է գյուղատնտեսության նախարարը, կամաց-կամաց զարգանում է:



























