«Իսլամական պետություն» խմբավորման անդամ երկու բրիտանացի զինյալները պետք է ուղարկվեն ոչ թե Գուանտանամոյի բանտ, այլ Հաագայի միջազգային քրեական դատարան: Այս մասին ասել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Թոբիաս Էլվուդը, հաղորդում է BBC-ն:

«Անկախ իրենց ծագումից, ահաբեկիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն թափանցիկ եւ արդարացի կերպով», - երկու բրիտանական թերթերին տված հարցազրույցում ասել է նախարարը եւ հավելել, որ նրանք պետք է ուղարկվեն Հաագա:

Մեծ Բրիտանիայից զինյալներ Ալեքսանդր Կոտեին եւ Էլ Շաֆի Էլշեխին բռնել են սիրիական քրդերի զորքերը, որոնք գործում են ԱՄՆ աջակցությամբ:

Կոտեյը եւ Էլշեյխը ԻՊ այն 4 զինյալներից են, որոնք ունեն Բրիտանիայի քաղաքացիություն: Զինյալների քառյակը բրիտանական առոգանության պատճառով «Բիթլզ» անվանումն է ստացել: