Նախօրեին խոցված իսրայելական ռազմական ինքնաթիռին հարվածել են գետնից, այս մասին նշվում է Իսրայելի բանակային մամուլի քարտուղարության նյութերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Օդաչուները, հրահանգների համաձայն, լքել են ինքնաթիռը եւ վայրէջք կատարել Իսրայելի տարածքում»,- նշվում է գործակալության մամուլի ծառայության տեղեկատվական նյութում, որն անգլերեն լեզվով հրապարակվել է Twitter-ի միկրոբլոգում:
Զինվորականների տվյալներով՝ ինքնաթիռը խոցվել է Սիրիայի կառավարական զորքերի կողմից՝ խորհրդային կամ ռուսական արտադրության Ս-200 եւ «Բուկ» զենիտահրթիռային համալիրների կիրառմամբ:
Իսրայելական զինվորականանները շաբաթ լգիշերը խոցել իրանական թռչող սարք էին խոցել, որը ներխուժել էր երկրի օդային տարածք Սիրիայից, ու ի պատասխան գրոհել են հարեւան երկրի տարածքում գտնվող «իրանական նշանակետերը», հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բանակային մամուլի ծառայությունը։
Իսրայելը խոցել է իրանական անօդաչուն
Հասանելի է
русский



























