Ֆրանսիայում 4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) մամուլի ծառայությունը, փոխանցում է RT-ն:

Նշվում է, որ ցնցումները գրանցվել են Պուատյեից 75 կմ արեւմուտք տեղական ժամանակով 03.08-ին:

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա: Ավերածությունների կամ  վիրավորների մասին տեղեկություններ չկան: