Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը կոչ է արել Մեծ Բրիտանիային լիովին հրաժարվել ԵՄ կանոններից եւ բրեքսիտը դիտարկել որպես հնարավորություն, հաղորդում է AFP-ն:

Ջոնսոնը ԵՄ-ից Բրիտանիայի  դուրս գալու ջերմ աջակից է: Լոնդոնում ելույթ ունենալով՝ նա  փորձել է հանգստացնել միլիոնավոր բրիտանացիներին, ովքեր ցանկանում էին մնալ ԵՄ-ում `առաջարկելով նրանց բրեքսիտի դրական տեսլականը: Ըստ նրա՝ նախագծի հաջողությունը «կախված է այն բանից, թե ինչ ենք անում»:

Նա նշել է, որ «անհեթեթ կլիներ», եթե Բրիտանիան դուրս գար Եվրամիությունից, իսկ հետագայում ենթարկվեր  նրա կանոններին: «Մենք խելագար կլինենք, եթե ԵՄ-ից դուրս գալու այս գործընթացից հետո չօգտագործենք տնտեսական ազատությունը», - ասել է Ջոնսոնը: