Ստամբուլում հանցավոր խմբավորումներից պարբերաբար կաշառք վերցնելու մեղադրանքով մեծ թվով ոստիկաններ են ձերբակալվել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ օրեր առաջ Ստամբուլում ձերբակալվել է խոշոր հանցավոր խմբավորում, որի անդամները զբաղվել են կողոպուտով, դրամաշորթությամբ եւ որոշ կանանց ստիպել զբաղվել պոռնկությամբ։

Հանցագործ խմբավորման հարցաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ խմբավորման գործունեությանը աչք փակելու համար Ստամբուլի Քադըքյոյի ոստիկանապետը պարբերաբար մեծ կաշառք է ստացել։

Տեղեկությունները ստուգելուց հետո ձերբակալվել է Քադըքյոյի ոստիկանապետն ու եւս 11 ոստիկան։