Այսօր Գերմանիայի մայրաքաղաքում մեկնարկում  է 68-րդ Բեռլինյան կինոփառատոնը, որում մրցակցում են տարբեր երկրների 26 ֆիլմեր, որոնցից 21-ը հավակնում է փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկյա արջ»-ին, հաղորդում է Life-ը։ 

Ժյուրին այս տարի  կնախագահի  գերմանացի պրոդյուսեր եւ ռեժիսոր Թոմ Տիկվերը՝ «Վազի՛ր, Լոլա, վազի՛ր».  մշակութային ֆիլմի հեղինակը։  Ժյուրիի կազմում նաեւ բելգիացի դերասանուհի Սեսիլ դե Ֆրանսը, Filmoteca Espaola-ի նախկին տնօրեն Չեմո Պրադոն (Իսպանիա), ամերիկացի պրոդյուսեր Ադել Ռոմանսկին եւ ուրիշներ:

Փառատոնի հիմնական ծրագրում է  ընդգրկվել նաեւ ռուս ռեժիսոր Ալեքսեյ Գերմանի «Կրտսեր Դովլաթով» ֆիլմը, որը պատմում է Լենինգրադում գրող Սերգեյ Դովլաթովի մի քանի օրվա մասին 1970-ականների սկզբին՝ իր ընկեր Իոսիֆ Բրոդսկիի արտագաղթի նախօրեին: