ԱՄՆ-ն Եվրամիությունից հավաստիացումներ է ստացել է, որ համատեղ պաշտպանական հարցերը կմնան բացառապես ՆԱՏՕ-ի հսկողության ներքո, հաղորդում է DW- ն:

Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաիթիսը Բրյուսելում հյուսիսատլանտյան դաշինքի երկրների իր գործընկերների հետ կայացած հանդիպման ավարտին հայտարարել է, որ ԵՄ պաշտպանությունն ուժեղացնելու հարցով «բաց քննարկում» է տեղի ունեցել:

«Համաձայնություն է ձեռք բերվել, որ Եվրոպական միության փաստաթղթերում ներառվի, որ համատեղ պաշտպանությունը ՆԱՏՕ-ի առաքելությունն է եւ միայն ՆԱՏՕ-ի», - նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Մինչ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը, Վաշինգթոնը մտահոգություն  է հայտնել, որ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում ԵՄ համաեվրոպական համագործակցության վերաբերյալ ծրագրերը կարող են թուլացնել դաշինքը եւ սահմանափակել ամերիկյան ընկերությունների մուտքը եվրոպական սպառազինությունների շուկա:

Այժմ, ըստ Ջիմ Մաթիսի, Եվրամիության գործողությունները «կուժեղացնեն ՆԱՏՕ-ի համատեղ պաշտպանական ուժը»: Սակայն Պենտագոնի ղեկավարը հույս է հայտնել, որ Գերմանիան զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը` նույն տեմպերով, ինչպես աճում է երկրի տնտեսական ուժը: