Վորոնեժի դատարանը սնանկ է ճանաչել Վլադիմիրի մարզի Օրենսդրական ժողովի պատգամավոր Սերգեյ Ավակյանի ընտանեկան բիզնեսը:
«Պրո Վլադիմիր» պորտալը գրում է, որ դատարանը հիմնավորված է ճանաչել Հրաչ եւ Հասմիկ Ավակյանների սնանկության մասին դիմումը եւ նրանց հանդեպ պարտքերի վերաձեւակերպման ընթացակարգ է սկսել:
Սկզբում ամբողջ ընտանիքին եւ «ոսկերչական կայսրության» ընկերությունների մի մասին ներկայացվել էին նշանակալի գումարների պահանջներ:
«Թեվիզ Հոլդինգ ԼՏԴ» ընկերությունը փորձել է Ավակյաններից 2.4 միլիարդ ռուբլի բռնագրավվել `«Յամշի ոսկերչական տան» երաշխավորության պայմանագրով:
Սակայն, վերջերս Ռոստովի Լենինսկի շրջանի դատարանը գործարարի ընտանիքի անդամներին ազատել է տասը նիշանոց գումար վճարելուց, այնպես որ այժմ դատարանի փաստաթղթերում ավելի փոքր թվեր են նշված:
Հրաչ ու Հասմիկ Ավայանները նույնպես տուժել են`Սերգեյ Ավակյանի համար երաշխավոր դառնալով: Նրանք նույն պատմությունն ունեն: 2015 թվականի հունիսին Ալեքսանդր Գասպարյանը 5 միլիոն ռուբլի վարկ է տրամադրել պատգամավորին՝ տարեկան 5 տոկոսով: Նրանցից միայն 4.7 միլիոնն է վերադարձվել: Նույնպիսի վարկ, սակայն արդեն 3 ամսով 7 միլիոն ռուբլի «ոսկերիչ արքան» ստացել է 2015-ի նոյեմբերի 30-ին: Ալեքսանդր Գասպարյանին սակայն վերադարձրել են 6.6 միլիոն:
Արդյունքում 700 հազար ռուբլու պարտք է առաջացել:
Քանի որ Հրաչ ու Հասմիկ Ավակյանները այդ գործարքների համար որպես երաշխավոր են հանդես եկել, նրանցից դատական կարգով բռնագրավել են պարտքի գումարը:
Արդյունքում Վորոնեժի արբիտրաժային դատարնը հունվարի 31-ին հիմնավորված է ճանաչել Հրաչ եւ Հասմիկ Ավակյանների սնանկության մասին դիմումները:
Նշենք, որ Ավակյանների սնանկության դեպքերը քննվում են ոչ թե Վլադիմիրի եւ ոչ Մոսկվայի դատարանների կողմից, քանի որ պաշտոնապես նրանք գրանցված են Վորոնեժի մարզի Կալաչ քաղաքում:




























