Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր, Բուր-լե-Վալանսի քաղաքապետ Բերնար Պիրասին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Պիրասի ջանքերի համար, որոնց շնորհիվ քույր քաղաքներ դարձած Բուրգ-լե-Վալանս եւ Թալին քաղաքները ակտիվ փոխգործակցում են տարբեր բնագավառներում: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կարեւորել է Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ապակենտրոնացված համագործակցության առավել ընդլայնումն ու խորացումը:

Իր հերթին Բերնար Պիրեսը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները եւ կարեւորել ֆրանսահայերի մասնակցությունը իր կողմից ղեկավարվող քաղաքի կյանքում:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան խմբակցության շրջանակներում իրականացվող աշխատանքներին: