Մեծ Բրիտանիայում դատարանը մանկապիղծին 38 տարվա ազատազրկման է դատապարտել: AP-ի տվյալներով՝ գեոֆիզիկոս Մեթյու Ֆալդերը խոստովանել է 137 հանցագործությունների մասին, այդ թվում, շանտաժի եւ երեխայի բռնաբարման խրախուսման:
Ֆալդերը որպես նկարչուհի կին է ներկայացել՝ զոհերին գրավելու եւ նրանց ստիպելու իրեն նվաստացուցիչ լուսանկարներ ուղարկել, որոնցից շատերը հետագայում darknet-ում են տարածվել:
Դատավոր Ֆիլիպ Փարքերը Ֆալդերին «համացանցային ավազակ» է անվանել, որի վարքագիծը «խորամանկ, համառ, մանիպուլյատիվ եւ դաժան» է եղել:




























