Չինաստանը մտադիր է հետագայում եւս գնել Իսպանիայի կառավարության պարտքային պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Չինաստանի պետական խորհրդի նախագահի տեղակալ Լի Կեցյանը:
«Չինաստանը երկար ժամանակ է, ինչ հանդիսանում է պատասխանատու ներդրող Իսպանիայի պարտքային շուկայում: Իրավիճակից կախված, Չինաստանը կշարունակի գնել Իսպանիայի պարքային պարտավորությունները»,- ասել է Լի Կեցյանը:
Նա հույս է հայտնել, որ Չինաստանն ու Իսպանիան համատեղ ուժերով կպայքարեն միջազգային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների դեմ եւ կբարձրացնեն տնտեսությունը, ինչպես նաեւ խոստացել է իսպանական ձեռնարկություններին տրամադրել էլ ավելի շահավետ պայմաններ Չինաստանի հետ առեւտրում:




























