Իլոն Մասկի SpaceX ընկերությունը ուժեղ քամու պատճառով հետաձգել է Falcon 9 հրթիռի արձակումը, որը պետք է Վանդենբերգ ռազմաօդային հենակետից երկու արբանյակ դուրս բերեր՝ համաշխարհային համացանցի աշխատանքը ապահովելու համար: Ընկերության Twitter-ի էջում նշվում է, որ մեկնարկը տեղի կունենա փետրվարի 22-ին, ժամը 18:17-ին, հաղորդում է Lenta- ն:

Microsat-2a եւ Microsat-2b սարքերը 12000 արբանյակների խմբավորման թվում առաջին երկուն են, որոնց շնորհիվ SpaceX-ը ակնկալում է Երկրի գրեթե ցանկացած կետը համացանցով  ապահովել:

Արբանյակային կապի համակարգը կոչվում է Starlink: Նրա կազմի մեջ  մտնող մոտ 4,5 հազար արբանյակները 1,1-1,3 հազար կիլոմետր բարձրության վրա են շարժվելու: Եւս 7.5 հազար սարքեր դուրս կբերվեն ոչ ավելի, քան 346 կիլոմետր բարձրության վրա, նշվում է SpaceX- ի փաստաթղթերում: