Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանապահ ուղեկալում զինված միջադեպ է տեղի ունեցել:
19-ամյա Նիյազ Իսրաֆիլովը, ով իսկական զինվորական ծառայության էր զորակոչվել մեկ տարի առաջ, իր ձեռքի ինքնաձիգով սպանել է իր ծառայակից 19-ամյա Իդրիս Իսմայիլովին:
Միջադեպը տեղի է ունեցել զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:





























