Մաքսանենգ ճանապարհով ոգելից խմիչք եւ ծխախոտ Վրաստան մտցնելու եւ վաճառելու համար Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել:
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ, Պետրոս Հարությունյանը մաքսանենգ ճանապարհով Վրաստան է մտցրել եւ վաճառել 10 հազար լարիի` մոտ 4,5 հազար դոլարի ապրանք:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «ենթաակցիզային ապրանքների ապօրինի արտադրություն, պահում, վաճառք կամ տեղափոխում» հոդվածով: Հայաստանի քաղաքացուն 4-ից 7 տարվա ազատազրկում է սպառնում:





























