Երկու երկրների բնակչուհիներ մեղադրել են Իսրայելի դեսպանին սեռական ոտնձգությունների մեջ: Սկանդալը մեղմելու համար Իսրայելի ԱԳՆ-ն վտարել է դիվանագետին:
Արտգործնախարարությունում ծագող սկանդալի մասին «Եդիոտ Ախրոնոտ» թերթը գրում է, չնշելով ոչ դիվանագետի անունը, ոչ այն երկրները, որտեղ նա աշխատել է: Հրապարակման մեջ նշվում է միայն, որ դիվանագետն ամուսնացած է, ունի երեխաներ, իսկ երկրները, որտեղ նա գլխավորել է դիվանագիտական առաքելությունները, գտնվում են մեկ մայրցամաքում:
Թերթի տվյալներով, առաջին բողոքը ստացվել է, երբ նա նա ավարտել է իր առաքելությունն ու վերադարձել է Իսրայել: Դեսպանի տանն աշխատող կինը նշել է, որ սպասել է նրա հեռանալուն, քանի որ վախեցել է հետապնդումներից:
Դրանից հետո մեկ այլ բողոք է ստացվել այլ երկրից նույն դեսպանի դեմ: ԱԳՆ-ում որոշում է կայացվել ետ կանչել դիվանագետին, սակայն նրա դեմ հետաքննություն չի իրականացվելու:





























