Էլվիս Փրեսլիի միակ դուստրը (1935-1977) իր նախկին մենեջեր Բարի Սիգելին 100 մլն դոլարի չափով իրեն հասցված նյութական վնասի համար դատի է տվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լիզա Մարի Փրեսլիի պարտքերը գերազանցում են 16 մլն դոլարը:

Կինը պնդում է, որ Սիգելը խաբել է իրեն եւ չի կարողացել կառավարել Elvis Presley Enterprises թրաստային հիմնադրամը, որը ստեղծվել էր երգչի մահից հետո՝ 1977-ին, նրա կտակի համաձայն, հաղորդում է Us Weekly-ն:

Հայցադիմումի համաձայն՝ մենեջերը 2005-ին վաճառել է Լիզա Մարիայի ձեռնարկությունում ունեցած բաժնեմասի 85 տոկոսը եւ արտադրանքի ամբողջ եկամուտը՝ 100 մլն դոլարի չափով ներդրել է Core Entertainment ընկերության մեջ: Վերջինս 2006-ին սնանկացել էր:

 «Գործարքից հետո Սիգելը ոչ մի անգամ չի ներկայացրել Լիզայի խնդրած հաշվապահական փաստաթղթերը: Սիգելը, համաձայն տեղեկությունների, վստահեցրել է Լիզային, որ իր ֆինանսական վիճակը կայուն է», - հրատակարությունը մեջբերում է երգչի դստեր հայցից հատվածներ:

Պատասխանող կողմից նա պահանջում է իրեն ավելի քան 100 մլն դոլար փոխհատուցել: Մենեջերը պատասխան հայց է ներկայացրել՝ Փրեսլիին մեղադրելով «գումարներն անխնա ծախսելու սովորության համար»: