Անգլիայի Լեսթեր քաղաքում պայթյունի մասին տեղեկություններից հետո 4 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, հայտնել են քաղաքի հիվանդանոցի ներկայացուցիչները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կարող ենք հաստատել, որ պայթյունի շրջանից 4 մարդ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Թագավորական հիվանդանոց: Ոստիկանությունը բոլորին խորհուրդ է տալիս խուսափել այդ շրջանից»,- հայտնել են քաղաքային երեք բուժհաստատությունների ներկայացուցիչները:

Ավելի վաղ քաղաքի ոստիկանությունը Twitter-ում հայտնել էր, որ խոշոր պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցները: Sky News-ը հայտնում է, որ տեղական ժամանակով մոտ 19.00-ին տեղացիները հրշեջ ծառայություն են դիմել՝ հայտնելով տեղի ունեցած պայթյունի մասին: Իրադարձության վայր է ուղարկվել հրշեջ 6 մեքենա:

Անգլիայում երկհարկանի շենքը պայթյունի հետեւանքով ամբողջությամբ փլուզվել է 

Բրիտանական Լեսթեր քաղաքում հզոր պայթյուն է որոտացել