5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ակվատորիայում` Նատորի քաղաքից 93 կիլոմետր հարավ–արեւելք, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Գործակալության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնն ունեցել է հետեւյալ կորդինատները՝ հյուսիսային լայնության 37.64 աստիճան եւ արեւելյան երկարության 141.72 աստիճան։  

Ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժն էպիկենտրոնում գնահատվում է «շատ ուժեղ»։