Բրիտանիայի Լեսթեր քաղաքում պայթյունի հետեւանքով 6 մարդ է տուժել, նրանցից երկուսի վիճակը ծանր է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով իր աղբյուրը։

«Լեսթերի հիվանդանոցում կհաստատեն, որ վեց մարդ է հոսպիտալացվել դեպքի վայրից, նրանցից երկուսի վիճակը ծանր է, չորսը թեթեւ վնասվածքներ են ստացել»,–հայտնել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Լեսթեր քաղաքի Հինքլի փողոցում պայթյուն էր որոտացել։ Լեսթերշիր կոմսության ոստիկանությունը  հայտնել էր, որ ոչ մի ապացույց չկա, որ այնտեղ ահաբեկչություն է տեղի ունեցել։