Ավստրալիայի սահմանապահ ծառայությունները առգրավել են շուրջ 100 միլիոն դոլարին համարժեք էֆեդրինի խոշոր խմբաքանակ, որը քողարկված է եղել մարկերների մեջ, փոխանցում  է Sydney Morning Herald-ը։  

Նշվում է, որ նավը Սիդնեյ է ժամանել փետրվարի 10-ին  Չինաստանից։ Պարբերականը հավելում է, որ խմբաքանակը պարունակում էր շուրջ 300 կիլոգրամ թմրանյութ։