ԱՄՆ հետ բանակցությունների համար դռները բաց են: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի պատվիրակության ղեկավար Կիմ Են Չհոլը ազգային անվտանգության հարցերով Հարավային Կորեայի նախագահի գլխավոր խորհրդական Չուն Յոյւ Յունի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Սինխուան»:
Նրա խոսքով, Փհենյանը Վաշինգթոնի հետ բակացությունների համար բազմիցս ցույց է տվել իր մտադրությունը:
Կիմ Են Չհոլը, որը ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը մասնակցելու համար գլխավորում է ԿԺԴՀ բարձր մակարդակի պատվիրակությունը, երկու ժամ շարունակ խոսել է Չուն Յույ Յունի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Սեուլի հյուրանոցներից մեկում:




























