Գերմանացի արքայազն Կարլ Պատրիկ Հոհենցելերնը Ֆրանկֆուրտի InterContinental հյուրանոցի 21-րդ հարկից ընկնելով, մահացել է: Նա 39 տարեկան էր, հաղորդում է ՌԳ-ն:

Ոստիկանությունը պարզում է ողբերգության հանգամանքները, սակայն արդեն հիմա այն կատարվածը դժբախտ դեպք չի համարում:

Մի քանի  օր առաջ արքայազնին ժամանակավորապես բանտից ազատ էին արձակել, որտեղ նա հայտնվել էր 2014-ին 8.8 մլն եվրոյի խարդախության համար:

Հին տոհմը, որին պատլկանում էր, հայտնի է XI դարից: