«Թալիբանը» ԱՄՆ-ին կոչ է արել բանակցություններ սկսել Աֆղանստանում գրեթե 17-ամյա պատերազմի ավարտի կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ «Թալիբանը» խաղաղ կարգավորում է ցանկանում:
«Աֆղանստանի իսլամական Էմիրաթի քաղաքական գրասենյակը ամերիկացի պաշտոնական անձանց բանակցությունների կոչ է անում Աֆղանստանի դժվարին իրավիճակի խաղաղ կարգավորման համար»: «Լուծման հնարավոր է հասնել, եթե Ամերիկան ընդունի աֆղանական ժողովրդի օրինական պահանջները», - ասվում է հայտարարության մեջ:




























