Վաշինգտոնը «նոր հարաբերություններ» է ցանկանում ունենալ Իսլամաբադի հետ: Այս մասին Պակիստան կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ օգնականի տեղակալ Լիզա Քյորթիսը, փոխանցում է Reuters-ը: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Պակիստանում ահաբեկչության ֆինանսավորման կանխման գործում առաջընթացի բացակայությամբ։
«Քյորթիսը պատմել է, որ Միացյալ Նահանգները ձգտում են նոր հարաբերություններ հաստատել Պակիստանի հետ՝ տարածաշրջանային կայունությանը սպառնացող բոլոր ահաբեկչական խմբերին հաղթելու ընդհանուր կողմնակցության հիման վրա»,- նշվում է Իսլամաբադում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ: Այս նոր մոտեցումը հիմնված կլինի նաեւ «Աֆղանստանի համար խաղաղ ապագայի ընդհանուր տեսլականի վրա»:
Քյորթիսը Պակիստանի կառավարությանը կոչ է արել քննարկել իր տարածքներում «Հաքքանի» աֆղանական խմբավորման եւ այլ ահաբեկչական խմբերի մշտական ներկայության հարցը։
Վաշինգտոնը «նոր հարաբերություններ» է ցանկանում ունենալ Իսլամաբադի հետ
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























