Հյուսիսային Կորեայի 20 բալիստիկ եւ վեց միջուկային հրթիռների փորձարկումները «ակնհայտ վիրավորանք» են ՄԱԿ միջուկային փորձարկումներն արգելող պայմանագրի հանդեպ: Այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Կան Գեն Չոնը, հաղորդում է Reuters-ը:

Նա միջազգային հանրությանը կոչ է արել «ուժեղ եւ միասնական նվիրվածություն» ցուցաբերել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի կատարմանը, որպեսզի ստիպեն Փհենյանին փոփոխել ընթացքը եւ խաղաղ կարգավորման համար երկխոսության հասնեն»:

Նա ասել է, որ պատժամիջոցները «նախատեսված չեն Հյուսիսային Կորեայի տապալմանը (իշխանություններին)», այլ երկրին համոզելու  միանալ այլ ազգերին ապամիջուկայնացմանը հասնելու համար:

Նա նշել է, որ Հարավային Կորեան «շատ գոհ է» ձմեռային Օլիմպիական խաղերին Հյուսիսային Կորեայի մասնակցությունից եւ այժմ ցանկանում է, որ երկու երկրները սկսեն թերակղզին  միջուկային զենքից ազատելու հարցի վերաբերյալ բանակցել: