Պետդումայի ՌԼԴԿ պատգամավոր Իվան Սուխարեւը, որը առաջարկել էր Ռուսաստանում պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վաճառքի համար միլիոնավոր տուգանքներն օրինականացնել եւ 2017-ի հոկտեմբերին երիտասարդության զանգվածային ցույցերից հետո ցանկանում էր 12 տարեկանից երեխաներին դատապարտել, այս անգամ ուշադրություն է դարձրել ռուսական կինոմատոգրաֆիայում հայրենասիրության վիճակին, հաղորդում է Newsru-ն:

Սուխարեւը հարցում էր ուղարկել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն՝ առաջարկելով պետական ֆինանսավորում ունեցող ֆիլմերում թույլ չտալ Ռուսաստանի մասին վատ արտահայտվող դերասաններին նկարահանել:

«Ես հարցում եմ ուղարկել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն առաջարկելով պետական ֆինանսավորում ունեցող ֆիլմերում թույլ չտալ դերասանների, որոնք իրենց ժողովրդի հասցեին տհաճ են արտահայտվում, որոնք նկարահանվում են բյուջեի միջոցների հաշվին: Ես կարծում եմ, որ այս դիրքորոշումը ճիշտ է:  Այն նաեւ մեր ընտրողի անունից է, ով նույնպես վրվոդվված է, ինչպես եւ ես»,  - «ՌԻԱ Նովոստիին» ասել է նա:

Պատգամավորը կարծում է, որ ՌԴ-ին քննադատող դերասանները չպետք է «բյուջետային փողերից հոնորարներ ստանան»: Նա կարծում է, որ այդ դերասաններն իրենք պետք է հրաժարվեն պետական ֆինանսավորմամբ ֆիլմերում դերերից: