Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նախագահի պաշտոնում վերընտրվելու ժամանակ իր քարոզարշավի մենեջեր նշանակել քաղաքական տեխնոլոգ Բրաուն Փարսքեյլին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը» ` վկայակոչելով տեղեկացված աղբյուրին:

Այս որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ նախագահ Թրամփը ձգտում էր որքան հնարավոր է շուտ սկսել 2020-ի նախընտրական քարոզարշավի նախապատրաստման ջանքերը: Հիշեցնենք նաեւ, որ ութ ամիս անց` 2018 թվականի նոյեմբերին, Կոնգրեսի ընտրությունները կկայանան, որոնց արդյունքում պարզ կդառնա, արդյոք Հանրապետական կուսակցությունը կպահպանի երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի նկատմամբ վերահսկողությունը: