Հունվարին մայրաքաղաքում բնակարանների շուկան նշանավորվել է ռեկորդով: Ավելի ճիշտ, ռեկորդը սահմանվել է Կենտրոն վարչական շրջանում, որը բնակարանների արժեքով, էլիտար է համարվում: Այս շրջանում բնակարանների 1 քառակուսի մետրի շուկայական միջին գները, առաջին անգամ երկար տարիների ընդմիջումից հետո, անցել են 1 հազար դոլարի շեմը (տես աղյուսակը):
Նշենք, որ մի քանի տարի առաջ այս տարածքում նույն գինն էր: Սակայն դա պայմանավորված էր Հայաստանում ԱՄՆ դոլարի ցածր փոխարժեքով: Արտասահմանյան արժույթի հետեւողական ամրապնդումը Կենտրոն վարչական շրջանի մեկ «քառակուսու» համար կայուն պահպանվող 428 հազ. դրամ գնի դեպքում, հետեւողականորեն նվազեցնում էր նաեւ դոլարային համարժեքի գները:
Այնուհետեւ, պաշտոնական հրապարակումների համաձայն, այս շրջանում դրամով գները սկսեցին աճել:
Ընթացիկ ռեկորդին օգնել է նաեւ դոլարի որոշակի թուլացումը (տարեկան 0,7 տոկոս): Օրինակ՝ մեկ տարի առաջ դոլարի փոխարժեքով Կենտրոնում «քառակուսու» գինը կլիներ 998 դոլար: Դրամով նշված գոտում գները տարվա ընթացքում աճել են 13.3 տոկոսով: Բնակարանների «քառակուսու» միջին գինը փոքր-ինչ ավելացել է մայրաքաղաքի բնակարանային արժեքով երկրորդ շրջանում՝ Արաբկիրում` 0,4 տոկոսով: Երեւի մյուս շրջաններում հակառակն պատկերն է՝ միջին գինը նվազել է թե դրամով, թե դոլարով:
Հունվարը բնակարանային շուկայում թույլ սպառողական պահանջարկով է բնութագրվում: Այսպես, հաշվետու տարվա հունվարին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատությամբ նվազել է 724 միավորով (կամ գրեթե 1.8 անգամ):
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հունվարին արտասահմանցի քաղաքացիները Հայաստանում 46 բնակարաններ են գնել (ներառյալ` ռուսաստանցիները` 26) եւ վաճառվել 105 բնակարան (այդ թվում `ռուսաստանցիները` 80):
Վերջին փաստը կարելի է բացատրել հետեւյալ կերպ. սկզբունքորեն, օտարերկրացիներ են համարվում մեր նախկին քաղաքացիները, ովքեր ընդունել են, ասենք ԱՄՆ կամ Ռուսաստանի քաղաքացիություն: Այդ մարդկանցից շատերը, երբ տեղափոխվում են այլ երկիր մշտական բնակությանր, չեն շտապում անմիջապես վաճառել հայրենիքում մնացած բնակարանները: Այն պահվում է որպես պահեստային տարբերակ: Այնուհետեւ, օտարերկրյա երկրում հաստատվելով (եւ միեւնույն ժամանակ այնտեղ քաղաքացիություն ստանալով), արդեն որոշում են հայրենիքում իրենց սեփականությունը վաճառել:
.jpg)
Սմբատ Գրիգորյան




























